Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել Մասիսի քաղաքում մինի ֆուտբոլի դաշտի բացման արարողությանը

11.11.2017

Նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի մարզական կյանքում տեղի է ունեցել խոշոր իրադարձություն. կայացել է AFFA հիմնադրամի կողմից կառուցված մինի ֆուտբոլի դաշտի բացման արարողություն, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզիկներ, մասիսցիներ, հյուրեր: Ի դեպ, մինի ֆուտբոլի դաշտն ապագայում մաս է կազմելու AFFA հիմնադրամի կողմից քաղաքում կառուցվող մարզական ընտանեկան համալիրի:
Իրադարձությունը նշանավորվել է նաև AFFA հիմնադրամի և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որն ընթացել է Դաշտավան և Դարակերտ համայնքների միջև: Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել նաև եզրափակիչ խաղին, որից հետո մրցաշարի հաղթողին՝ Դաշտավան համայնքի թիմին է հանձնել առաջնության գավաթն ու պարգևները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15