Նորություններ
Բարեկարգվում է Ջրահովիտ համայնքի մանկապարտեզի բակը
13.11.2017
Ջրահովիտի մանկապարտեզի բակում ակտիվ կերպով ընթանում են շինարարական աշխատանքներ։ Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետարանի ֆինանսավորմամբ արդեն իսկ կառուցված ցանկապատից բացի նախատեսվում է իրականացնել բակի ամբողջական բարեկարգում, տաղավարի ու խաղահրապարակի կառուցում։
ՀՀ <<Համայնքների զարգացման հիմնադրամի>> ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների համար ներդրվել է մոտ 8 մլն․ դրամ, որի 7%-ը հատկացվել է համայնքապետարանի կողմից։ Բարեկարգման աշպատանքներն իրականացվում են <<Ռեմ Գրուպ>> շինարարական կազմակերպության կողմից և նախատեսվում ավարտին հասցնել սույն թվականի նոյեմբերի վերջին։
Ավելացնենք նաև, որ 30 սան ունեցող մանկապարտեզը գազաֆիկացվել է 2017թ․ գարնանը։