Նորություններ
Ուրցաձորը ճանաչվել է տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք
14.11.2017
Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ համայնքների միավորման արդյունքում ձևավորված և ՀՀ Արարատի մարզի առաջին խոշորացված համայնքը՝ Ուրցաձորը, Հայաստանի համայնքների միության կողմից և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ ավանդաբար անցկացվող <<Տարվա լավագույն համայնք >>մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է Հայաստանի 2017թ․ <<Տարվա նշանակալից առաջընթաց>> մրցանակին, քանզի խոշորացումից հետո այստեղ իրականացվել են նկատելի բարեփոխումներ ու կյանքի կոչվել մի շարք կենսական ծրագրեր։
Վերոհիշյալ բնակավայրերում առ այսօր իրականացված բազմաթիվ այցելությունների և հրավիրված հանրային լսումների ժամանակ, որոնց ընթացքում բնակիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ըստ առաջնահերթության, տրվել են համապատասխան լուծումներ։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ընդգրկված և իրականացված սոցիալական, քաղաքաշինական, գյուղատնտեսական, կրթական, աղբահանության և այլ մի շարք այլ ծրագրերը, որ ապահովել են բնակավայրերի առաջընթացն ու զարգացումը, իրականացվել են համայնքի բյուջեի և համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ։