Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկօրյա դասընթաց <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում

14.11.2017

Նոյեմբերի 12-13-ը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզից ընտրված 6 համայնքների ղեկավարները, ՏԻՄ ներկայացուցիչները և համայնքային ակտիվ խմբերի անդամները (Այգավան, Բերքանուշ, Բուրաստան, Խաչփար, Վեդի, Փոքր Վեդի) մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցութային հայտերի նախագծային առաջարկների մշակման դասընթացին։
Երկօրյա դասըթնացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես ձևակերպել նախագծային առաջարկի նպատակը, խնդիրները, արդյունքը, ինչպես հիմնավորել նախագիծը, ծրագրի իրատեսականությունը և իրագործելիությունը, ինչպես նաև նախագծային առաջարկի մեջ ջրախնայող և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը։ Առաջարկի հետագա կայունության, ռիսկերի նվազեցման, նորարարության, կառավարման և ֆինանսավորման խնդիրների թեմաներիով անցկացված դասընթացի ընթացքում կազմակերպիչները ողջ ընթացքում խրախուսել են մասնակիցներին՝ բազմաթիվ հարցեր ստանալով նրանց կողմից։
Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին կառուցողական և օգտակար դասընթացի համար:
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15