Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաշենցի աշակերտներն այցելել են Արտաշատի Կապի գումարտակ

15.11.2017

Օրերս Նորաշենի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիներն այցելել են Արտաշատի Կապի գումարտակ։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը, հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը, ուսուցիչներ։
Այցի շրջանակում աշակերտները հանդիպել են գումարտակի զինվորների ու սպայական անձնակազմի հետ, մոտիկից ծանոթացել զինվորի առօրյային։
Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանող այս նախաձեռնության կապակցությամբ և նշել, որ այցը կարևոր է հատկապես այն տղաների համար, ովքեր հետագայում համալրելու են հայոց բանակի շարքերն ու պաշտպանելու են հայրենյաց սահմանները։
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանը ևս կարևորել է բանակ-հասարակություն կապն ու ավելացրել, որ նման հանդիպումները նաև ոգևորող են զինվորների համար։ Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գևորգյանը զինվորներին մաղթել է քաջառողջություն, բարձր մարտական պատրաստվածություն և համայնքի անունից նրանց հանձնել խորհրդանշական նվերներ։ Այնուհետև զորամաս այցելած հյուրերը շրջել են զորամասով, ճաշել զինվորների հետ։ Հանդիպման ավարտին զիրնվորներին ողջունել, պարային համարներով և կատարումներով հանդես են եկել Նորաշենի <<Նոր գույներ>> պարային համույթն ու Վ․Մինասյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի սաները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15