Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վանաշենի մանկապարտեզը 10 տարեկան է

15.11.2017

Նոյեմբերի 15-ին Վանաշեն համայնքում մեծ շուքով նշել են մանկապարտեզի հիմնադրման 10 տարին։ Մանկապարտեզի տասնամյա տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Անահիտ Խուևդավերդյանը, Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, <<Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի>> նախագահ Սամվել Հակոբյանը, հյուրեր, վանաշենցիներ։
Մանկապարտեզի սաները հանդես են եկել պարային կատարումներով, ասմունքել և երգել հայրենասիրական ու տոնական երգեր։ Միջոցառման ընթացքում մանկապարտեզի տասնամյա տարեդարձը նաև ողջունել ու ելույթ են ունեցել Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այնուհետև լավ աշխատանքի ու համայնքի նախակրթական հաստատությանը մշտապես ցուցաբերած ուշադրության համար <<Գրական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի>> նախագահ Սամվել Հակոբյանը Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանին է հանձնել հուշամեդալ և պատվոգիր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15