Նորություններ
Մասիս քաղաքի ավագ դպրոցում բացվել է կրակային պատրաստության վիրտուալ պարապմունքների համար նախատեսված դասարան
16.11.2017
Մասիս քաղաքի ավագ դպրոցում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի գործնական պարապմունքների համար բացված դասարանն իր ուղղվածությամբ առաջինն է Արարատի մարզում։ Դասարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարուխանյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Սուրեն Շահինյանը, զինղեկներ։
Նորաբաց դասարանում գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարուխանյանի նախաձեռնությամբ տեղակայված և <<Մենամարտ>> անունը կրող վարժասարքը նախատեսված է ՆԶՊ առարկայի <<Կրակային պատրաստություն >> բաժնի գործնական դասապրոցեսը կազմակերպելու համար։ Վարժասարքից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն Մասիսի ավագ դպրոցի, այլև տարածաշրջանի 33 հանրակրթական դպրոցների և մեկ ուսումնական քոլեջի 8-12-րդ դասարանցիները։