Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի երիտասարդները կմասնակցեն Գյումրիում կայանալիք հայ-թեք համաժողովին

16.11.2017

Նոյեմբերի 17-18-ը Գյումրիում առաջին անգամ կանցկացվի <<Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ>> խորագրով երկօրյա հայ-թեք համաժողովը։ <<Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում>> ծրագրի աջակցությամբ իրականացվող համաժողովին մասնակցելու են մարզերից ընտրված շուրջ 140 երիտասարդներ, որոնց թվում է նաև Արարատի մարզը ներկայացնող երիտասարդների խումբը։ Երկօրյա համաժողովի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց խնդիրներն ու մարզերում առկա զարգացման ծրագրերը, ինչպես նաև ծանոթանալու Գյումրիում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ արձանագրված հաջող պատմություններին և այլն։
Պանելային 3 քննարկումներով մեկնարկող համաժողովի 2-րդ օրը միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն վորքշոփեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23