Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովտաշատում կայացել է <<Երեխաները միջազգային խոհանոցում>> միջոցառումը։

17.11.2017

Հովտաշատ համայնքի մանկապարտեզում կայացել է <<Երեխաները միջազգային խոհանոցում>> միջոցառումը։ Միջոցառման ընթացքում մանկապարտեզի 4 խմբերի սաները ներկայացրել են վրացական, իտալական, հնդկական և, իհարկե, հայկական խոհանոցի առանձնահատկություններն ու լավագույն ճաշատեսակները։
Երեխաների մեջ հյուրընկալության ու տարբեր ազգերի խոհանոցի առանձնահատկությունների ճանաչողական մշակույթի սերմանման նպատակով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Անահիտ Խուդավերդյանը, ՀՀ խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը, աշխարհահռչակ խոհարար Պիեդրո Գարաֆֆոն։ Ազգային ուտեստների ու խոհարարական արվեստի ներկայացման հետ մեկտեղ միջոցառման ամբողջ ընթացքում հնչել են հայկական, վրացական, իտալական ու հնդկական երգն ու պարը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36