Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական << Servie>> ընկերության նվերն Արտաշատի բժշկական կենտրոնին

18.11.2017

Նոյեմբերի 17-ին ֆրանսիական << Servie>> դեղագործական ընկերությունը Արտաշատի ԲԿ-ում իրականացրել է իր հերթական բարեգործական ծրագիրը։ Ընկերության կողմից բժշկական կենտրոնին է տրվել ժամանակակից էլեկտրասրտագրության սարք։ Ըստ մասնագետների՝ սարքը ոչ միայն թույլ կտա կատարել ճշգրիտ վերլուծություն, այլև շտապ օգնության դեր կկատարի հատկապես ամառային և ձմեռային զորակոչի ընթացքում զինակոչիկների բժշկական զննում իրականացնելու ընթացքում։
Ավելացնենք, որ սա ընկերության ու Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության երկար տարիների համագործակցության արդյունքն է, որը, ըստ ընկերության ներկայացուցիչների, կլինի շարունակական , և առաջիկայում նմանօրինակ միջոցառումներ կիրականացվեն նաև Մասիսի և մարզի մյուս տարածաշրջաններում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36