Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիս քաղաքում բացվել է բարեգործական ճաշարան

21.11.2017

Արարատի մարզի Մասիս քաղաքում Հայկական Կարմիր խաչi ընկերության ՀԿԽԸ) կողմից իրականացվել է հերթական բարեգործական ծրագիրը։ Դեռևս սույն թվականի մայիս ամսին առավել խոցելի տարեցների համար քաղաքում բացվել էր բարեգործական ճաշարան, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ օրեր առաջ: Ծրագիրը, որ իրագործվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, ընդգրկում է Մասիս քաղաքի և հարակից համայնքների շուրջ 80 շահառուի:
Բարեգործական ճաշարանի բացման արարողությանը ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Շվեյցարական Կարմիր խաչի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Ալեքսանդրա Պապիսը:
Ըստ ՀԿԽԸ Արարատի մարզի գործադիր տնօրեն Ռիտա Մանուկյանի՝ իրենք անում են առավելագույնը, որ ճաշարանում օրեկան մեկ անգամ տրվող սնունդը ունենա բարձր կալորիականություն, և սպասարկումը լինի գոհացնող։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15