Նորություններ
Արարատի մարզում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) եւ երիտասարդ առաջնորդների համագործակցության հզորացում
22.11.2017
«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեր հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ակտիվ անդամներին մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծառայության» աջակցությամբ իրականացվող «Արարատի մարզում գործող ՀԿ-ների եւ երիտասարդ առաջնորդների համագործակցության հզորացում» աշխատարանների շարքին:
Աշխատարանների նպատակն է նպաստել Արարատի մարզում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) եւ երիտասարդ առաջնորդների մոտ նորարար ռազմավարություններ նախագծելու եւ աշխատանքային խոչընդոտները հաղթահարելու հմտությունների զարգացմանը: Հանդիպումների ընթացքում մասնակիցները բացահայտելու են ինչպես կազմակերպել ՀԿ-ների՝ ֆինանսապես կայուն եւ կանաչ այլընտրանքների կիրառմամբ զարգացումը:
Մանրամասները՝ կայքի <<Հայտարարություններ>> բաժնում