Նորություններ
Հանդիպում-քննարկում Արարատի մարզպետարանում
23.11.2017

Նոյեմբերի 23-ին Արարատի մարզպետարանում կայացել է <<Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման չափորոշիչները և զոհերի, ներառյալ երեխաների ուղղորդման ընթացակարգերը>> թեմայով մեկօրյա հանդիպում-քննարկում։
Հանդիպումը, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները, Արարատի մարզային ոստիկանության, տարբեր համայնքների, ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային մարմինների ներկայացուցիչները , ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է <<Ամքոր Հայաստան>> բարեգործական հիմնադրամը։
Հանդիպումն ընդգրկում է ՀՀ-ում 2016-52018 թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացումը, ինչպես նաև, հաշվի առնելով, որ վերոհիշյալն ուղղակիորեն առնչվում է սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությանը, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությամբ իրականացվող աշխատանքներին՝ նպատակ ունենալով վերհանել խնդիրներն ու տրամադրել հնարավոր գործնական և մեթոդաբանական աջակցություն։