Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում նշել են Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակը

24.11.2017

Մասիս քաղաքում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 60-ամյակին։ Միջոցառումը, մեկնարկել է Մասիսի քաղաքի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտից, որտեղ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հերոսի ընկերները, մասիսցիներն և այլոք ծաղիկներ են խոնարհել հուշաքարին, ապա շարժվել դեպի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ էլ շարունակվել է միջոցառման երկրորդ հատվածը։
Միջոցառման ընթացքում, հնչել են հեղինակային ու ազգագրական երգեր, հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր հերոսներին նվիրված հայրենասիրական բանաստեղծություններ։ Ելույթ են ունեցել երգիչ Արսեն Գրիգորյանը, <<Վան>> և <<Տավրոս>> պարային համույթները։ Ի դեպ, Արցախյան գոյամարտի տարիներին Մոնթեի հրավերով <<Տավրոս>>-ը բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել դիրքերում և ոգևորել հայ զինվորներին։
Մոնթե Մելքոնյանի ընկերները բեմից պատմել են միասին անցած ճանապարհի մասին, ներկայացրել հայրենիքի սահմաններից դուրս իրականացրած պայքարն ու Արցախում կերտած մարտական ուղին՝ հիշատակելով նաև կարևոր ու պատմական մի հանգամանք․ Ավո անունը կնքվել է հենց Մասիսի քաղաքում։
Միջոցառման ավարտին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել հերոսի ծնունդը՝ Մոնթեի հայ լինելը համարելով հպարտանալի, իսկ կենսագրությունը՝ հետագա սերունդներին դաստիարակելու անխախտ համոզում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49