Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դաս Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցում

27.11.2017

Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը բաց դաս է վարել ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցի բարձրդասարանցի աշակերտների մասնակցությամբ։
<<Հայ ժողովրդի մշակույթը հին ժամանակներից մինչև մեր օրերը>> խորագիրը կրող բաց դասը կայացել է <<Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի>> շրջանակում։
Հայ ժողովրդի հին ու նոր մշակութային արժեքների ներկայացման ընթացքում Ալբերտ Յակուբովն անդրադարձել է հին, միջնադարյան ու նոր շրջանի արվեստին, գրականությանն ու հայ մեծերի կողմից ձևավորած մշակութային արժեքների կենսականությանը։ Արարատի մարզպետի խորհրդականը հայերի ազգապահպանության ու հոգեկերտվածքի, ինչպես նաև մշակութային ու պատմական արժևորման տեսանկյուններից խոսել է երկու կենսական իրադարձությունների՝ հայոց այբուբենի ստեղծման ու քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու մասին։ Ոսկեդարի ու Նարեկացու, Գլաձորի համալսարանի գիտակրթական ժառանգության ու Կիլիկյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետության, հայ տպագրության ու օպերային արվեստի, նկարչության ու մարդասիրական գրականության վերաբերյալ դասախոսությունից անմասն չի մնացել նաև ամբողջ աշխարհում որպես հայի ու հայ մշակույթի դիմագիծ ներկայացող խաչքարագործությունը։ Արարատի մարզպետի խորհրդականը բաց դասն ավարտել է՝ արտահայտելով միտքն այն մասին, որ հայ ժողովուրդը մեծագույն ժառանգություն է թողել համաշխարհային մշակույթի մեջ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31