Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եղիշե Չարենցին նվիրված միջոցառում Արտաշատում

28.11.2017

Նոյեմբերի 27-ին Արտաշատի թիվ 2 դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայոց հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի մահվան 80-րդ տարելիցին։
Միջոցառումը հագեցած էր Չարենցի ստեղծագործության տարողունակությամբ ու հանճարեղությամբ, բանաստեղծի մարդկային տեսակի եզակի կոլորիտով։ Ցերեկույթի կազմակերպչի՝ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Թորոսյանի և 9-րդ դասարանի աշակերտների շնորհիվ ներկաները ևս մեկ անգամ հիացան ու վայելեցին բանաստեղծի ստեղծագործությունները, ինչպես նաև ունկնդրեցին դրանց հիման վրա ստեղծված երգերը՝ կարծես ականատեսն ու ուղեկիցը լինելով բանաստեղծի թեկուզ և կարճ, բայց հարուստ ու խորը հետք թողած կենսագրության․ ծննդավայր Կարսից մինչև կապուտաչյա հայրենիքի փնտրտուքներ, առաջին աշխարհամարտից մինչև 30-ականների հավատաքննություն՝ մինչև 37-ի այն առավոտը, երբ ընդհատվել է բանաստեղծի երկրային կյանքը։
Եղիշե Չարենցին նվիրված հուշ-ցերեկույթն ավարտվել է հաղթական քոչարիով՝ ի նշան հայի տեսակի անկոտրում ոգու, լավատեսության ու ապագայի հաղթանակների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23