Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավշարում կայացել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը

29.11.2017

Նոյեմբերի 28-ին ավարտվել է ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը, որն այս անգամ կայացել է Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում։ Այս տարի փառատոնը կրում է <<Արցախյան ազատամարտ- 30>> խորագիրն ու նվիրված է բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին։
Մանկապատանեկան փառատոնի մարզային փուլի ժյուրիի կազմում ընդգրկվել էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը և այլոք։
Ներդպրոցական, տարածաշրջանային փուլերը հաղթահարել և մարզային փուլ էին անցել թվով 32 աշակերտներ Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններից։
Մարզային փուլն ազդարարվել է գեղարվեստական մասով․ փառատոնի մասնակիցներն ու ժյուրին Ավշարի դպրոցի փառքի սրահում ծաղկեդրում են կատարել Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների ու քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում նահատակված զինվորների հիշատակին, որից հետո դպրոցի սաները հանդես են եկել պարային ու երաժշտական համարներով։
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի մարզային փուլի արդյունքներով՝ հանրապետական փուլ են անցել մարզի տարբեր համայնքները ներկայացնող 7 մասնակից՝ Մարիամ Տեր-Դավթյանը(Դարակերտի մ/դպրոց), Մերի Զաքարյանը (Ավշարի մ/դ), Լիլիթ Սերոբյանը (Արարատի 4-րդ հ/դ), Մերի Սահակյանը (Այնթապ), Արծրունի Հովհաննիսյանը (Ավշարի մ/դ), Մարիամ Ղազարյանը (Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ) և Սերինե Դուզդաբանյանը(Եղեգնավան)։
Ավարտին փառատոնի մարզային փուլի բոլոր մասնակիցները Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստացել են համաշխարհային գրականության ստեղծագործություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13