Նորություններ
Հայտարարություն
01.12.2017

ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արարատի մարզում դեկտեմբերի 2-3-ը կայանալու են ծրագրի եզրափակիչ՝ <<Հայաստա՛ն, իմ սեր>> համերգները։
Դեկտեմբերի 2-ին ժամը 14։00-ին Արարատ համայնքի մշակույթի տանը համերգային ծրագրով հանդես կգա <<Արեգ>> ավանդական երգի-պարի համույթը, Վեդու մշակույթի տանը՝ <<Արդվին>> ազգագրական երգի-պարի համույթը, իսկ Եղեգնավան համայնքում, ըստ ծրագրի, ելույթ կունենա Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը։
Դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տանը <<Մշակութային կանգառ>> ծրագրի եզրափակիչ ելույթով հանդես կգա <<Վան ազգագրական համույթը>>։