Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>> թեմայով սեմինար Արարատի մարզպետարանում

01.12.2017

ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությամբ, <<Մանկական հիվանդությունների ինտեգրված վարում>> ազգային ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման համակարգում աշխատող բուժանձնակազմի համար անցկացվում է <<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>> թեմայով հնգօրյա սեմինար։
Սեմինարն անցկացվում է առաջնային պահպանման հաստատությունների բուժանձնակազմի՝ երեխաների հսկողություն և սպասարկում իրականացնող մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով։
Արարատի մարզի առաջնային պահպանման հաստատությունների բուժանձնակազմի համար անցկացվող հնգօրյա տևողությամբ վերոհիշյալ սեմինարն Արարատի մարզպետանարում մեկնարկել է նոյեմբերի 27-ին։
Հնգօրյա հանդիպումների ընթացքում սեմինարավարները թեմատիկ դասընթացներ են անցկացրել հիվանդ նորածնի գնահատման, տեղային բակտերիալ ինֆեկցիայի, սնուցման, քաշի հետ կապված խնդիրների, դեղնուկի, կերակրման գնահատման, կանխարգելիչ պատվաստումների և մի շարք այլ թեմաներով։
Ավելացնենք նաև, որ սեմինարի անցկացման հետ մեկտեղ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին է տրամադրվել <<Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ուսումնական ձեռնարկը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49