Նորություններ
Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Հովտաշեն համայնքում
02.12.2017
Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների՝ Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Հայոց հավատի հիմնադիրների ու համազգային նշանակության օրը նշվել է նաև Հովտաշեն համայնքում։ Տոնն այստեղ նշանավորվել է մեկ այլ իրադարձությամբ ևս․ համայնքում նշվել է կառուցվող Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու ուխտի օրը, որին մասնակցել են համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը, բնակիչներ, հյուրեր։ Բազմաթիվ ուխտավորներ կիսակառույց եկեղեցում աղոթք են բարձրացրել առ Աստված, որից հետո կատարվել է մատաղի հոգևոր-բարեպաշտական արարողությունը։