Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի երիտասարդական կենտրոնը հյուրընկալել է <<Российско-Армянский Союз Молодежи>> կազմակերպության ներկայացուցիչներին:

03.12.2017

<<Ճանաչողական այց դեպի Մասիսի երիտասարդական կենտրոն>>-ի շրջանակներում Masis Youth Center-ի կամավորները РАСМ-ի անդամներին ծանոթացրել են քաղաքի հետ` այցը սկսելով Սբ. Գևորգ եկեղեցուց: Եկեղեցու ստեղծման պատմությանը ծանոթանալուց հետո երիտասարդները մասնակցել են Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի կողմից մատուցված օրհնության արարողակարգին:
Մասիսի երիտասարդական կենտրոնում նրանց դիմավորել են երիտասարդական կենտրոնի կամավորները: Ճանաչողական այցի շրջանակներում կենտրոնի հյուրերը ներկայացրել են РАСМ-ի ստեղծման պատմությունը և երիտասարդական միության ծավալած գործունեությունը: Մասիսի երիտասարդական կենտրոնի գորունեությանն ու ստեղծման պատմությանը ծանոթանալուց հետո քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07