Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Նորամարգի միջնակարգ դպրոցը

04.12.2017

2017 թվականի սեպտեմբերից ամերիկահայ բարերար Մանուկ Տէյիրմէնճիյանի կողմից Նորամարգ համայնքի միջնակարգ դպրոցում իրականացվել է դպրոցի հիմնանորոգում, շրջակայքի բարեկարգում ու դպրոցի համար կենսական նոր ջրագծի անցկացում։
Դպրոցի հիմնանորոգման ավարտը Նորամարգում նշել են մեծ շուքով․ կայացել է տոնական միջոցառում, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հյուրեր, նորամարգցիներ։
Կարմիր ժապավենի կտրման արարողությունից հետո ներկաները նախ շրջել են հիմնանորոգված դասասենյակներում, ապա մասնակցել դպրոցի կոլեկտիվի և աշակերտների կողմից պատրաստված ցերեկույթին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49