Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

05.12.2017


Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Խորհրդակցությանը մասնակցող մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Արարատի մարզպետին են զեկուցել աշխատանքային նախորդ քննարկումների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու ստացել նոր հանձնարարականներ։
Աշխատանքային քննարկումների ընթացքում Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է առողջապահության, քաղաքաշինության, կրթության, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում իրականացված և ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև հանձնարարել տարին ամփոփել հստակ ցուցանիշներով։ Ընդծելով, որ իրականացված բարեփոխումների ու արձանագրված ձեռքբերումների կողքին կան նաև բացթողումներ՝ մարզի ղեկավարը շեշտել է, որ ամենօրյա պատասխանատու և թիմային աշխատանքի շնորհիվ պետք է վերացվեն տարբեր ոլորտներում առկա թերությունները։
Խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետի կողմից հանձնարարականներ են տրվել նաև համայնքներում նախատոնական միջոցառումների լիարժեք ու արդյունավետ կազմակերպման, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, առողջապահական հիմնարկներում ստվերային գործունեությունների բացառման, մարզային նշանակության բանուկ ճանապարհները հսկողության տակ պահելու և եղանակային դժվար պայմանների դեպքում դրանց անցանելիությունն ապահովելու, ինչպե նաև այլ ոլորտներում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23