Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

08.12.2017

1950թ-ից ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։
Մարդու իրավունքներն ու ազատությունները կենսական արժեքներն են, որ պատվանդան են հանդիսանում առողջ ու զարգացած հասարակության ձևավորման համար։
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունն օրեցօր արձանագրում է հաջողություններ՝ դառնալով իրական ու սպառիչ արժեք։
Շնորհավորում եմ քաղաքական, աշխարհագրական ու ազգային սահման չճանաչող կարևորագույն այս օրվա կապակցությամբ և համոզված եմ, որ բոլորիս համատեղ ջանքերի ու բարձր պատասխանատվության միավորմամբ կարող ենք կառուցել մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք և լիիրավ համակարգ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45