Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

11.12.2017

Դեկտեմբերի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հյուրընկալել էԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրերի և դասընթացների ղեկավարին։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, <<Համայնքների զարգացման հիմնադրամի >> ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը։
Հանդիպման սկզբում Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին և հույս հայտնել, որ երկու երկրների միջև երկար տարիների համագործակցությունը կշարունակվի նույն բնականոն կերպով։ Մարզի ղեկավարը ավելացրել է նաև, որ հայերի և ամերիկացիների շփման միջոցով մշակութային, աշխարհայացքային ու տարբեր ոլորտներում ձևավորած ավանդույթները կարող են ոչ միայն փոխազդել միմյանց վրա, այլև պատվանդան հանդիսանալ նորարարական ձեռնարկումների համար։
ԱՄՆ խաղաղության կոպրուսի հայաստանյան գրասենյակի կամավորները, որ հայաստանյան ծառայությունն անցկացնում են դպրոցներում, համալսարաններում ու հասարակական կազմակերպություններում, Արարատի մարզի տարբեր տարածաշրջաններում ևս իրականացրել և իրականացնում են աշխատանքներ։ Ըստ գրասենյակի՝ շուտով կամավորները աշխատանքներ կիրականացնեն նաև Մասիս քաղաքի և հարակից մի քանի համայնքների դպրոցներում։
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում հայաստանյան գրասենյակի տնօերնը ասել է, որ Հայաստանից ու հայերից կամավորները հեռանում են մեծ ու ջերմ տպավորություններով լեցուն, և երբեք չեն խզում կապն այն ընտանիքների հետ, որոնք սիրով ու հոգատարությամբ ոչ միայն օթևան են տվել նրանց, այլև վերաբերվել են ընտանիքի լիիրավ անդամի պես։
Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում խաղաղության կոպրուսի կողմից իրականացված ծրագրերի համար և առաջարկել հնարավորության դեպքում գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընդգրկել նաև տուրիզմի զարգացման հետ կապված ծրագրերը՝ Արարատի մարզը դիտելով որպես պատմաաշխարհագրական մեծ տիրույթ։
Գրասենյակի տնօերնը ևս շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին հանդիպկան հնարավորության համար և ավելացրել, որ իրենք բաց են առաջարկությունների և խորհուրդների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:19:18