Նորություններ
Մասիս քաղաքում նախապատրաստվում են Ամանորին
11.12.2017

Մասիսի քաղաքապետարանը, ավանդույթի համաձայն, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ օրերս տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ հայտարարված «Ամանորյա հեքիաթ» խորագրով մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթին, որ անցկացվելու է 2 հիմնական անվանակարգերում, մասնակցելու հնարավորություն են ստացել Մասիս քաղաքի բոլոր առևտրային սրահներն ու անհատ քաղաքացիները:
1.Լավագույն տոնական արտաքին ձևավորված բակ կամ պատշգամբ
2.Լավագույն տոնական ձևավորված առևտրի սրահ:
Մրցույթի շրջանակում կկարևորվեն հետաքրքիր լուծումներով և ճաշակով ձևավորված աշխատանքները։ Քաղաքապետն, ի դեպ, հաղթողների համար նախատեսել է արժեքավոր նվերներ: