Նորություններ
Մասիսի երիտասարդական կենտրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը
11.12.2017
Մասիսի երիտասարդական կենտրոնի կամավորները շարունակում մասնակցել բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, որոնք օգնում են նրանց զարգանալ նախ որպես անհատ երիտասարդներ, այնուհետև որպես մասիսի քաղաքացիներ, ով իր գիտելիքներով և փորձով կարող է օգտակար լինել հարազատ քաղաքի զարգացմանը:
Երիտասարդական կենտրոնի երկու կամավորներն այս պահին մասնակցում են երկու տարբեր ծրագրերի: Հայկ Էլիզբարյանը՝ Վրաստանում No Hate Speech Movement Armenia երիտասարդների փոխանակման ծրագրին, իսկ Ալվարդ Հարությունյանը՝ Գյումրիում <<Առաջընթաց>> կազմակերպության և Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի կողմից համատեղ կազմակերպված <<Քաղաքացիական լրագրության>> դասընթացին, որի նպատակն է մարզի երիտասարդներին ներգրավել լրատավադաշտ և հնարավորություն տալ բարձրաձայնել իրենց մարզում առկա խնդիրների մասին: