Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Դվինում անցկացվել է մոտոկրոսսի առաջնություն

12.12.2017

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կազմակերպվել է մոտոկրոսսի առաջնություն, որին մասնակցել են մինչև 57 տարեկան մարզիկներ տարբեր մարզերից ու Երևանից։ Սպորտային առաջնության կազմակերպիչը Վերին Դվին համայնքի բնակիչ Միխայիլ Դանիելովն է, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Սպորտային միջոցառման անցկացմանը նաև կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել Վերին Դվինի համայնքապետարանը։
Առաջնության մասնակիցները, ովքեր ներկայացնում են սիրողական մոտոկրոսսը, սպորտային արշավի ընթացքում հաղթահարել են 1կմ 450 մ երկարությամբ տարածություն։ Առաջնության հաղթողներին մրցաշարի ավարտին հանձնվել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված գավաթներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31