Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատային մրցաշար Բուրաստանում

13.12.2017

Այսօր Բուրաստան համայնքում կայացել է Արտաշատի տարածաշրջանի պատանի շախմատիստների միջև անցկացվող մրցաշարի բացման արարողությունը որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքների ղեկավարներ, շախմատի մարզիչներ, հյուրեր։
Բացման արարողության սկզբում Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և մարզի շախմատայիյ կյանքի ակտիվացման և զարգացման համար կարևորել նմանօրինակ մրցաշարերի անցկացումը։
Այնուհետև ելույթ է ունեցել Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը և ներկայացրել շախմատի մրցաշար կազմակերպելու նախապատմությունն ուջ նախադրյալները։ Բուրաստանի համայնքապետը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավար Արամայիս Գրիգորյանին մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար և ավելացրել, որ իրենք ջանք չեն խնայելու մրցաշարը աբանդական դարձնելու համար։
Մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և կրում է Բուրաստանի համայնքապետի գավաթ անվանումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31