Նորություններ
Ավարտվել է <<Բուրաստանի համայնքապետի գավաթ>> շախմատային մրցաշարը
14.12.2017
Երեկ Բուրաստան համայնքում մեկնարկել էր առաջին անգամ կազմակերպվող շախմատային մրցաշարը, որին մասնակցել է 40 պատանի շախմատիստ Արտաշատ քաղաքից ու հարակից համայնքներից։ <<Բուրաստանի համայնքապետի գավաթ>> անունը կրող մրցաշարը կայացել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի աջակցությամբ, ինչպես նաև Բուրաստանի համայնքապետարանի և Շախմատի մարզային ֆեդերացիայի ջանքերով։
Մրցաշարի արդյունքում լավագույնը ճանաչված շախմատիստներին հանձնել են պատվոգրեր, դրամական պարգևներ ու նվերներ, իսկ լավագույն շախմատիստն իր հետ տուն է տարել նաև մրցաշարի գավաթը։
Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը շնորհավորել է մրցաշարի մասնակից բոլոր շախմատիստներին և հավաստիացրել, որ ջանք չի խնայելու այն ավանդական դարձնելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել պատանիների ծնողներին խելացի ու աշխատասեր զավակներ դաստիարակելու համար։
Մրցաշարի արդյունքում՝ լավագույն աղջիկ շախմատիստ է ճանաչվել Ելենա Մուրադխանյանը, համայնքի ղեկավարի կողմից հատուկ մրցանակ է ստացել Մարտին Հովհաննիսյանը, 5-րդ տեղ է զբաղեցրելԱշոտ Ասատրյանը, 4-րդ տեղ՝ Գոռ Դավթյանը։
Լավագույն եռյակում ընդգրկվել են Գոռ Հարությունյանը (3-րդ հորիզոնական), Գրիգոր Դավթյանը (2-րդ հորիզոնական) և մրցաշարի գավաթակիր Նորայր Հակոբյանը (1-ին հորիզոնական)։