Նորություններ
Բյուջեի քննարկում Արարատի մարզպետարանում
15.12.2017
Դեկտեմբերի 14-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի այն համայնքների բյուջեներին վերաբերող հարցերը, որոնց կատարողական ցուցանիշներում առկա են բացթողումներ կամ թերակատարումներ։ Քննարկման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարականներ է տվել հատկապես համայնքների սեփական եկամուտների (հողի հարկ, գույքահարկ, վարձակալություն և այլն) հավաքագրման գործընթացները լիարժեք իրականացնելու ուղղությամբ և տարին արդյունավետ կերպով փակելու համար։