Նորություններ
Գարդասիլ պատվաստանյութով պատվաստումների վերաբերյալ հանդիպում Լուսառատի միջնակարգ դպրոցում
15.12.2017
Լուսառատի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 15-ին կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել են բուժաշխատողներ,մանկավարժներ և 13 տարեկան աշակերտուհիների ծնողներ։ Հանդիպումն անցկացվել է Գարդասիլ պատվաստանյութով պատվաստումների վերաբերյալ դասընթացների շրջանակներում, որի ընթացքում բուժաշխատողները ներկայացրել են <<Մարդու Պապիլոմա Վիրուսային Վարակի Դեմ Պատվաստումների Ազգային ՈՒղեցույցը>>՝ հաստատված ՀՀԱՆ 22.09.17 No 2763-Ա հրամանով: Հանդիպման ընթացքում մանկավարժներն ու ծնողները ակտիվորեն քննարկել են թեման ու հնչեցրել իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են մասնագիտացված պատասխաններ: