Նորություններ
Արարատի մարզում ավարտվել են Պապիլոմա վիրուսային վարակի վերաբերյալ դասընթացները
18.12.2017
ՀՀ ԱՆ 2017 թ-ի 2912-Ա հրամանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում անցկացվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ դասընթացների և խորհրդակցություններ։
Դասընթացների նպատակն է եղել իրազեկել մարդու պապիլոմա վիրուսային վարակի մասին,ինչպես նաև պատվաստումների ազգային օրացույցի, վարակի դեմ պատվաստանյութի և պատվաստման վերաբերյալ:
Արարատի մարզում անցկացվող դասընթացներն արդեն իսկ ավարտվել են։ Կազմակերպված դասընթացներին մասնակցել են մարզը ներկայացնող 102 բժիշկներ ու 206 բուժքուրեր:
մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ դասընթացների և խորհրդակցությունները ընթացել են սույն թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 24-ը: