Նորություններ
Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնը 11 տարեկան է
18.12.2017
Դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնում նշվել է կենտրոնի 11-ամյակը:
Հրավիրյալների թվում են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արտաշատ քաղաքի քաղաքապետ Կարեն Բենյամինյանը, ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգող Արգամ Արշակյանը, մարզում ուսումնական հաստատաությունների և հասարակական կազմակերպությունների տնօրեններ, կենտրոնի կամավորներ:
ՀԵՀ-ի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանը և կենտրոնի կամավորները ներկայացրել են կենտրոնի վերջին տարիներին կատարած ծրագրերը, հաջողություններն ու ձեռքբերումները, որից հետո կենտրոնի կամավորները, կենտրոնին մշտապես աջակցող անձինք ու կառույցները պարգևատրվել են պատվոգրերով: