Նորություններ
Շիրակի մարզի ՏՏ ոլորտի մասնագետները հանդիպումներ են ունեցել Արարատի մարզում
18.12.2017

Շիրակի մարզի մասնագետները հանդիպումներ ու սեմինարներ են անցկացնում մի շարք մարզերում և մյուս մարզերին փոխանցել Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում արդեն ունեցած փորձը։
դեկտեմբերի 19-ին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի մասնագետները հանդիպումներ են ունեցել նաև Արարատի մարզում՝ ամրագրելով կարծես «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի տրամաբանական շարունակությունը։
Առաջին հանիդպումը կայացել է Մասիսի զարգացման հիմնադրամում, որտեղ հյուրերը նախ եղել են կառուցվող Մասիսի ընտանեկան սպորտային համալիրի շինհրապարակում, այնուհետև ծանոթացել Մասիսի երիտասարդական կենտրոնի գործունեությանը:
Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ մեր երկրի համար ՏՏ-ն այն ոլորտն է, որը կարող է ու ունի զարգացման լուրջ նախադրյալներ և որ իրենք սիրում ենք իրենց քաղաքն ու շատ են ուզում, որ այն ավելի լավը լինի՝ մտածելով նաև Մասիսում ՏՏ ոլորտը զարգացնելու մասին։
Այնուհետև հյուրերը այցելել են Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ և հանդիպում ունեցել այն երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով:
Այստեղ ծրագրավորող Կարեն Գասպարյանը ներկայացրել է ֆրիլանս աշխատանքի ընձեռած հնարավորությունները: Ներկաները նաև պատասխանեցին երիտասարդների հարցերին: Հյուրերին ավարտին ընդունել է նաև Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: