Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քառօրյա պատերազմում զոհված արարատցի և արմավիրցի զինծառայողների ծնողներին են տրամադրվել անժամկետ հավաստագրեր

19.12.2017

Դեկտեմբերի 18-ին Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում, որ կազմակերպվել էր <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, <<Նորք-Մարաշ>> ԲԿ-ի տնօրենությունը, զոհված զինծառայողների ծնողներ, սպաներ, զինվորներ, մարզի բժշկական կենտրոնների տնօրեններ և զինկոմիսարիատների ներկայացուցիչներ։
Հանդիպման սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շեշտել <<Նորք-Մարաշ>>-ի կողմից իրականացվող առաքելության կարևորությունը։ Մարզի ղեկավարը նաև երախտագիտության խոսքեր է ուղղել զոհված զինծառայողների ծնողներին հերոսներ ծնելու համար ու ավելացրել, որ հենց այդ քաջորդիներն են կերտել մեր երկրի խաղաղ ու բարեկեցիկ ապագան։ Արամայիս Գրիգորյանն ավարտել է իր խոսքը՝ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնելով։
Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանն ասել է, որ դեռևս հուլիսին մեկնարկած այս ծրագիրն արդեն իսկ ընդգրկել է Շիրակի մարզն ու մայրաքաղաք երևանը,և հետագայում, բնականաբար, համաչափորեն կներառի նաև հանրապետության մյուս մարզերը։
Այնուհետև Արարատի և Արմավիրի մարզերի 12 զոհված զինծառայողների ծնողներին են հանձնվել կենտրոնի կողմից անվճար հետազոտության և բուժման նպատակով նախատեսված անժամկետ հավաստագրեր և դրամական հատկացումներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35