Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2018թ. Մի շարք համայնքների բյուջեների նախագծերի հանրային քննարկումներին մասնակցել է <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամը

19.12.2017

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ս/թ դեկտեմբերի 01-ից մինչև 19-ը մասնակցել է է համայնքների կողմից կազմակերպած համայնքների 2018թ. բյուջեների նախագծերի հանրային քննարկումներին։
Հանրային քննարկման նպատակն էր քաղաքացիներին, այդ թվում համայնքի ակտիվ բնակիչներին, համայնքային աշխատանքային խմբի անդամներին, հյուրերին, գործընկերներին, ՏԻՄ ներկայացուցիչներին, ավագանու անդամներին և հարևան համայնքների ներկայացուցիչներին ներկայացնել/տեղեկացնել 2018թ․-ի նախատեսվող ծախսերը և եկամուտները, գույքահարկի, հողի հարկի, վարձավճարների և աղբահանության վարձավճարների հավաքագրման հետ կապված մտահոգությունները, ներառյալ հաջորդ տարվա համայնքային բյուջեների մեջ ջրային ոլորտի ենթակառուցվածքային ծրագրերի համաֆինանսավորման և քաղաքացիների մասնակցությանն ուղղված ծախսերի նախատեսումը:
Հանրային քննարկմանը ընդհանուր թվով մասնակցել են 184 մասնակիցներ Արարատի մարզից (տարեցներ, երիտասարդներ, կանայք և տղամարդիկ)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31