Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է 2017թ․ մարզխորհրդի վերջին նիստը

20.12.2017

Դեկտեմբերի 19-ին Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի հերթական նիստը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Նիստի սկզբում մարզի ղեկավարը մասնակիցներին է ներկայացրել Նշավան համայնքի նորընտիր ղեկավարին և հաջողություններ մաղթել համայնքի կառավարման և համայնքային կյանքի բոլոր գործընթացներում։
Մարզխորհրդի նիստի օրակարգի համաձայն՝ առաջինը զեկույցով հանդես է եկել մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Գ․ Եղիազարյանը ներկայացրել է 2017թ․ բյուջետային տարվա 11 ամիսների ամփոփ նկարագիրը։ Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նա շեշտել է, որ նախորդ տարվա համեմատությամբ 2017թ․ այս ոլորտում արձանագրվել են հաջողություններ։ Հողի հարկի, գույքահարկի և այլ մուտքերի գծով լիարժեք ցուցանիշներ ապահոված համայնքների կողքին Գ․ Եղիազարյանը նշել է նաև այն համայնքների անունները, որտեղ արձանագրվել են թերակատարումներ։
Զեկույցի ավարտին Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն անդրադարձել է համայնքներին ներկայացված 2018թ․ բյուջեների նախագծերի կազմման մեթոդական ցուցումներին և հորդորել, որ համայնքների ղեկավարներն առավել խորությամբ ուսումնասիրեն և առաջնորդվեն այդ ցուցումներով՝ հարկ եղած դեպքում դիմելով իրենց վարչության աջակցությանը։
Մարզխորհրդի նիտի ընթացքում, ըստ օրակարգի, ելույթ է ունեցել նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը, որի զեկույցը վերաբերել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների մասով մարզում իրականացված և նախատեսվող աշխատանքներին։
Խոսելով <<Մաքուր Հայաստան>> ծրագրից՝ Է․ Ավետիսյանը շեշետել է, որ տարվա սկզբին մարզի տարածքում գույքագրված 260 աղբավայրերից մնացել է 19 հիմնական աղբավայր։ Քաղաքաշինության վարչության պետն անդրադարձել է նաև մարզի 95 համայնքներում իրականացվող աղբահանման աշխատանքներին՝ նշելով պայմանագրային հիմունքներով աղբահեռացման աշխատանքներ իրականացնող 5 մասնագիտական ընկերությունների ու 6 անհատ ձեռնարկատերերի անունները։ Զեկույցի ավարտին Ավետիսյանը համայնքների ղեկավարներին լրացուցիչ անգամ առաջարկել է վերանայել մեկ շնչի համար սահմանված աղբահանության վարձավճարները, ապահովել բնականոն ծախս ու ձևավորելու շահույթ, և այդ նպատակով առաջարկել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը պայմանագրային հիմունքներով պատվիրակել մասնագիտացված մասնավոր ընկերություններին։
Մարզխորհդի նիստի ավարտին, դիմելով համայնքների ղեկավարներին, մարզպետ Արամայիս Գրիգորյանը ևս աղբահանության սանիտարական մաքրման աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու առումով կարևորել է մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի կնքումը։ Մարզի ղեկավարը անդրադարձել է նաև համայնքների էլեկտրոնային անձնագրերին և դրանք լիարժեք ու ավարտուն դարձնելու համար առաջարկել ներկայացնել ու անձնագրերում ներառել տեղեկատվություն ցանքսերի ու անասնագլխաքանակի վերաբերյալ։
Տարեվերջյան նիստի ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություն ու առողջություն, երկրին խաղաղություն, որը կապահովի նաև բոլորիս ընտանիքների խաղաղությունն ու անդորրը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18