Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվել է Մասիսի բժշկական կենտրոնի օրը

20.12.2017

2017թ-ից սկսած դեկտեմբերի 19-ը Մասիսի ԲԿ-ի տնօրենությունն ամրագրել է որպես Բժշկական կենտրոնի օր։
Կենտրոնի պատմության մեջ առաջին անգամ նշվող տոնին նվիրված արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Ավանդական աղ ու հացի արարողությունից և միջոցառման համերգային հատվածից հետո մարզի ղեկավարը զրուցել է բժշկական կենտրոնի անձնակազմի հետ։ Կարևորելով առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատանքը՝ Արամայիս Գրիգորյանը այս ոլորտում հաջողություններ արձանագրելու համար հորդորել է ցուցաբերել թիմային աշխատանք, մաղթել բոլորին այս հաջորդ օրերին ունենալ հետաքրիր ու անփորձանք աշխատանքային գործունեություն։
Այնուհետև հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը մարզի ղեկավարին է ներկայացրել կենտրոնի մակետրն ու այն թույլատրելի հատվածը, որտեղ ամիսներ առաջ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքի բժշկական կենտրոններից Մասիսի ժամանած մասնագետներն իրենց հանգանակությամբ կառուցելու են նոր հիվանդանոց։
Բժշկական կենտրոնի տոնի առթիվ մի շարք աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ ու բուժքույրեր բարեխիղճ ու երկարամյա աշխատանքի համար արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Ինչպես նաև պարգևատրվել են կենտրոնի տարվա լավագույն բժիշկն ու բուժքույրը։
Պարգևատրման արարողության ավարտից հետո Արամայիս Գրիգորյանը կրկին անգամ շնորհավորել է կենտրոնի անձնակազմին և շեշտել, որ ցանկացած դժվարություն ի չիք է դառնում, երբ կա կոնկրետ նպատակ, և եթե այդ նապատակը ուղղված է զարգացմանն ու հաջողությունների ամրագրմանը։ Մարզի ղեկավարը նաև շնորհավորել է անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել առողջ ու հաջողակ տարի։
Մասիսի առողջապահական կենտրոնի անձնակազմն իր հերթին շնորհակալանքի խոսքեր է ուղղել մարզի ղեկավարին մշտական աջակցություն ցուցաբերելու , ջերմ վերաբերմունքի և իրենց աշխատանքը գնհատելու համար, ապա հավելել, որ իրենք անելու են ամեն ինչ առողջ հասարակության ձևավորմանը նպաստելու և Հիպոկրատի երդումը պատվով պահելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31