Նորություններ
Համայնքային ծառայողների վերապատրաստումներր Արարատի մարզում
21.12.2017
<<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 20րդ հոդվածի համաձայն՝ 3 տարին մեկ համայնքային ծառայողները պարտադիր պետք է անցնեն վերապատրաստում։ Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Արարատի մարզպետարանում կայացել են համայնքային ծառայողների վերապատրաստման 9-օրյա դասընթացներ, որոնց մասնակցել են 41 համայնքային ծառայողներ։ Նրանցից 34-ը ներկայացրել են Արարատի մարզը, 3-ը՝ Վայոց Ձորը և 4-ը՝ Արագածոտնը։ Վերապատրաստման դասընթացներն իրականացրել են <<Մաստեր Սթայլ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչները։