Նորություններ
Կայացել է <<Դասական երաժշտության մարզային փառատոնը>>
21.12.2017
Դեկտեմբերի 21-ին Վեդի քաղաքում կայացել է <<Դասական երաժշտության մարզային փառատոնի>> գալա համերգը։
Փառատոնի սկզբում բացման խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհալի երեխաներին մաղթել է նորանոր հաջողություններ և ստեղծագործական նվաճումներ դասական երաժշտության ասպարեզում։
Այնուհետև, փառատոնի շրջանակներում, ելույթներով հանդես են եկել մարզի տարբեր համայնքների երաժշտական դպրոցների կոլեկտիվներն ու անհատ կատարողները։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից փառատոնի մասնակիցներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են պատվոգրերով ու մրցանակներով։
Ավելացնենք նաև, որ փառատոնն անցկացվում է դասական արվեստը պրոպագանդելու, պահպանելու և տարածելու նպատակով։ Փառատոնի անցկացման համար ստեղծված կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի մեջ ներգրավված են մարզի մշակույթի բնագավառի լավագույն մասնագետները։