Նորություններ
Պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկներն ու մարզի շնորհալիները
22.12.2017
Դեկտեմբերի 22-ին Արարատի մարզպետարանում կայացել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում խրախուսվել են Արարատի մարզը ներկայացնող շնորհալի երեխաներն ու մարզաշխարհում հաջողություններ գրանցած մարզիկները։
Պարգևատրման արարողությանը նեչկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մշակույթի բաժնի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհակալություն է հայտնել նրանց հայաստանյան և միջազգային մրցաշարերում և հարթակներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար և շեշտել, որ նրանք մեր երկրի ապագան են ու լիիրավ վաղվա տերերը։
Այնուհետև պարգևատրման ներկայացված շնորհալիները արժանացել են պատվոգրերի և դրամական մրցակաների, որից հետո հանդես են եկել կատարումներով։
Ավարտին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը շնորհավորել է ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել, որ 2018թ․ լինի նվաճումների և ստեղծագործական առաջընթացի տարի։