Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկներն ու մարզի շնորհալիները

22.12.2017

Դեկտեմբերի 22-ին Արարատի մարզպետարանում կայացել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում խրախուսվել են Արարատի մարզը ներկայացնող շնորհալի երեխաներն ու մարզաշխարհում հաջողություններ գրանցած մարզիկները։
Պարգևատրման արարողությանը նեչկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մշակույթի բաժնի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհակալություն է հայտնել նրանց հայաստանյան և միջազգային մրցաշարերում և հարթակներում Հայաստանի Հանրապետության  պատիվը բարձր պահելու համար և շեշտել, որ նրանք մեր երկրի ապագան են ու լիիրավ վաղվա տերերը։
Այնուհետև պարգևատրման ներկայացված շնորհալիները արժանացել են պատվոգրերի և դրամական մրցակաների, որից հետո հանդես են եկել կատարումներով։
Ավարտին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը շնորհավորել է ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել, որ 2018թ․ լինի նվաճումների և ստեղծագործական առաջընթացի տարի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45