Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
28.12.2017

Սիրելի քաղաքացիներ
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող որ այս տարի լինի բարօրության, բերրիության և խաղաղության տարի։ Մաղթում եմ, որ ետևում մնան դժվարություններն ու հոգսերը, և անխախտ վստահությամբ ձեռնարկեք նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն մեր կյանքի բարելավմանն ու մեր երկրի՝ Հայաստան աշխարհի շենացմանը։
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում, որ 2018թ․ընթացքում ձեր ընտանիքներում իշխեն հաջողությունն ու խաղաղությունը։