Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գետազատի դպրոցն անվանակոչվել է Նորայր Մանասերյանի անունով

28.12.2017

Դեկտեմբերի 28-ին Գետազատի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գետազատցի Նորայր Մանասերյանի անունով։ Անվանակոչման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գետազատցիներ։
Դպրոցի անվանական ցուցատախտակի բացման պատիվը տրվել է տնտեսագետի որդուն՝ Թաթուլ Մանասերյանին, որից հետո ելույթով հանդես է եկել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ շնորհավորել հիշարժան այս օրվա առթիվ և կարևորելով երկրի կայացման հիմքում մեծ ավանդ ունեցող գիտնականի անվամբ դպրոցն ավանակոչելու փաստը։ Արարատի մարզպետի տեղակալը մարզպետի անունից նաև շնորհավորել է ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել, որ 2018թ․ լինի զարգացման ու խաղաղության տարի։
Միջոցառման երկրորդ հատվածում ելույթ են ունեցել գիտնականի ընկերները, հարազատները, համագյուղացիները՝ ներկայացնելով Նորայր Մանասերյան մարդուն, տնտեսագետին, համագյուղացուն, երկրի կայացման հիմքում կանգնած անհատին և շեշտելով, որ կյանքի բոլոր իրավիճակներում գիտնականը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին։
ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի Ագրարային բաժնի հիմնադրի, բազմաթիվ գիտական գրքերի ու հոդվածների հեղինակի, Հայաստանի սահմաններից դուրս անգամ մեծ ճանաչում ունեցող գիտնականի որդին՝ Թաթուլ Մանասերյանը, միջոցառման ավարտին շնորհակալանքի խոսք է ուղղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին դպրոցը Նորայր Մանասերյանի անունով կոչելու որոշման ու մարզի բոլոր բնագավառները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, ապա մաղթել, որ դպրոցականները լինեն գյուղին ու իրենց արմատներին ամուր կառչչած, ինչպիսին որ Նորայր Մանասերյանն էր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23