Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է մարտական հենակետ

31.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եղել են Արարատի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում։ Վարչապետն ու մարզի ղեկավարը շնորհավորել են զինվորների ու սպայական անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Դիմելով հայրենյաց պաշտպաններին՝ Արամայիս Գրիգորյանը նրանց մաղթել է խաղաղ ծառայություն,անկոտրում կամք ու քաջառողջություն։ Մարզի ղեկավարը նաև քաջալերանքի խոսք է հնչեցրել ու ավելացրել, որ միշտ պատրաստակամ է կանգնել նրանց կողքին։
Հավելենք, որ մարզի ղեկավարը Արարատի մարզի սահմանային պահպանման հենակետերին է նվիրաբերել խմելու ջրագծի անցկացման համար նախատեսված 2000 մետր խողովակաշար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32