Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

08.01.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է 2018 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը:

Խորհրդակցության սկզբում մարզպետը կրկին շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, խաղաղություն, լավատեսություն և հաջողություններ մաղթել բոլորի ընտանիքներին:

Խոսելով անցյալ աշխատանքային տարում գրանցած Արարատի մարզի լուրջ հաջողությունների և ձեռքբերումների մասին` մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի ողջ անձնակազմին ցուցաբերած թիմային արդյունավետ աշխատանքի համար: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ միասնականորեն , նույն ոգով և սրտացավությամբ պետք է շարունակել լուծելի դարձնել մարզի առջև դրված ու մարզի բնակիչների բարօրությանն ուղղված խնդիրները և պատվախնդրորեն իրականացնելով աշխատանքային գործառույթները՝ պահպանել մարզի առաջնային դիրքը:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդգծել է նաև աշխատանքային բոլոր գործառույթները սահմանված ժամկետներում ու բարեխղճորեն կատարելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ հարցեր, վերլուծվել և տրվել են նոր հանձնարարականներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը աշխատանքային նոր հաջողություններ , ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն է մաղթել մարզպետարանի աշխատակազմին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23