Նորություններ
Տեղեկատվություն 2017 թվականի դեկտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ
10.01.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 169 երեխա /4 զույգ/, 90-ը՝ տղա, 79-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում դեկտեմբեր ամսին գրանցվել է 24 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 78, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 28։