Նորություններ
Տեղեկատվություն Արարատի մարզի 2017թ․ ծնունդների վերաբերյալ
11.01.2018
Ըստ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության՝ անցյալ տարվա ընթացքում Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում շատ թվով ծնունդներ գրանցվել են հատկապես հունվար, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
2017թ․ առաջին կիսամյակի տվյալներով՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի ԲԿ-երում, Վեդու ծննդատանը գրանցվել է 841 ծնունդ, երկրորդ կիսամյակում՝ 1089 ծնունդ։ Արարատի մարզի վորոհիշյալ բժշկական հաստատություններում ընդհանուր առմամբ 2017թ ընթացքում լույս աշխարհ է եկել 1938 երեխա (8 զույգ)։