Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի երիտասարդական կենտրոնում կայացել է <<Just Winter>> խորագրով ցուցահանդես-մրցույթը

13.01.2018

Հունվարի 13-ին Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերվել էր ինքնատիպ ու հետաքրքիր «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսին ներկայացված էին երիտասարդների կողմից արված լուսանկարներ: Հակոբ Քալաշյանի, Մարիաննա Պետրոսյանի, Գարիկ Ղազարյանի, Վարդուհի Մխիթարյանի, Նարեկ Առաքելյանի, Մարիամ Մուրադյանի, Սոֆա Համբարձումյանի, Թամարա Օհանջանյանի, Գագիկ Ստեփանյանի, Սվետլանա Սարգսյանի, Միքայել Առաքելյանի և Արևիկ Արշակյանի աշխատանքներն աչքի են ընկել հետաքրքիր լուծումներով: Ի դեպ, մրցույթի արդյունքներն ամփոփվել են ցուցահանդեսի այցելուների կողմից` բաց քվեարկությամբ: Իր տեսակով ու ձևաչափով առաջին ֆոտոցուցահանդեսի ամբողջ ընթացքում հնչել են դաշնամուրային կատարումներ:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ստեղծել էին տրամադրություն և կոտրել ժամանակային ու եղանակային բոլոր սահմանները` ընդծելով, որ մարդկային մտքի թռիչքի համար հաղթահարելի է ցանկացած խոչընդոտ: Մրցույթի քվեարկության արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Նարեկ Առաքելյանը, երկրորդ տեղը` Արևիկ Արշակյանը: Իսկ ժյուրիի համակրանք անվանակարգին արժանացել է Մարիամ Մուրադյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18